«Ժամանակ» թերթը գրում է.

«Վաղը Արարատի մարզպետարանում տեղի է ունենալու Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը: Պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Համբարձումյանը, ում թեկնածությունը պաշտպանում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, եւ Տարոն Գասպարյանը, ով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմն է: Ըստ Արտաշատի մեր աղբյուրի՝ քանի որ մրցութային հանձնաժողովը ձեւավորվում է մարզպետի կողմից, մեծ է հավանականությունը, որ մարզպետ Սարգսյանը կփորձի անցկացնել իր թեկնածուին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում