«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք պետք է կայանային դեռեւս հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են։ Տեղեկություն կար, որ Սասուն Միքայելյանը հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ մեկ շաբաթ առաջ հանդիպել է կոլեկտիվի հետ, սակայն ջերմ վերաբերմունքի չի արժանացել եւ, մտերիմների կարծիքով, հնարավոր է հրաժարվի այդ մտքից։ Առայժմ ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն է։ Մանվել Գրիգորյանն էլ ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր, ումից հրաժարվեց ֆեդերացիան՝ անցած տարվա հայտնի դեպքերից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում