17:18
«Ո՞վ է ապակողմնորոշել Նիկոլ Փաշինյանին»

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ է ապակողմնորոշել Նիկոլ Փաշինյանին։ Թվում էր, թե խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանում կիշխի արդարությունը, մանավանդ, երբ գործն առնչվում է պետական բյուջեից գումարների հատկացմանը։ Ավաղ․․․ Կառավարությունը որոշել է 2019թ․ փետրվարի 2-ին Չինչին բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ավետիք Ադամյանի անասնապահական ֆերմային պատճառված վնասը մասնակի փոխհատուցել, տրամադրել մոտ 24 միլիոն դրամ։

Հրդեհի հետևանքով Ա․ Ադամյանին պատճառվել է 31 միլիոն դրամի վնաս։ Կառավարությունն այս կերպ ակնկալում է անասնապահության ռիսկայնության մակարդակը նվազեցնել, գյուղացիական տնտեսավարողների սոցիալական վիճակը բարելավել։ Կառավարության այս որոշումը սահմանամերձ Բերդի տարածաշրջանում, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել։ Կառավարությունը մեղավո՞ր է, որ Ա․ Ադամյանի տնտեսությունը հրդեհվել է:

2017թ․ դեկտեմբերի 30-ին սահմանամերձ Չինարի գյուղում հրդեհի հետևանքով այրվեցին չինարեցուն պատկանող խանութները, սակայն ոչ մի փոխհատուցում չեղավ։ Չինարին Չինչին չէ, սահմանի ամենավտանգավոր հատվածում է ։ Ա․ Ադամյանն էլ սոցիալապես անապահով չէ։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի և 7 այլ անձանց գործով դատաքննությունը։

Համաձայն քրեական գործի՝ բնությանը, այսինքն՝ պետությանը պատճառվել է ավելի քան 400 միլիոն դրամի վնաս։ Տավուշի մարզի սահմանագոտում բնական աղետներից, այլ պատահարներից շատ տուժողներ, մեծ վնասներ են եղել, սակայն շատ դեպքերում փոխհատուցում չի եղել։ Ո՞ւր մնաց արդարության սկզբունքը»։

 

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս