ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Արցախում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախ նախագահ Բակո Սահակյանի լուսանկարները։

Լուսանկարներին կից հրապարակված է նաև Արմեն Սարգսյանի խոսքը՝ ուղղված զինվորներին․ «Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով»։

Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Թալիշ։