«Այժմ հարաբերական խաղաղ պայմաններ են և այս խաղաղությունը մենք պետք է օգտագործենք Արցախի և Հայաստանի զինական ուժը ավելացնելու, դիրքերն ամրապնդելու և խնդիրները լուծելու համար»,-այս մասին Եռաբլուրում հայտարարեց Աժ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե որքանով ենք մենք պատրաստ նոր պատերազմի` նոր տարածքների համար, Անդրանիկ Քոչարյանը, պատասխանեց. «Այն անվտանգության կարմիր գոտին, որը գծված է մեր մեջ, մենք դա պիտի ամուր պահենք հիմա, մինչև հասնենք մեր արժանապատիվ խաղաղության լուծմանը: Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ մեզ կպարտադրեն հարձակվել: Մենք ավելորդ տարածքի կարիք չունենք: Մենք ունենք պաշտպանական կարգավիճակ, բայց դա չի նշանակում, որ հակառակորդը ունենալով նոր սպառազինություն կարող է կրակի տակ թողնել մեզ կամ ռմբակոծել»-եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը: