ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և պետական տնտեսագիտական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մինչ հուշագրի ստորագրումը նշեց, որ այս հուշագրի նպատակներից է նաև հետաքրքրությունների մեկտեղումը և ընդհանուր դաշտ դուրս բերելը: Ըստ նրա՝ տնտեսագիտական համալսարանը, լինելով միակ պետական տնտեսագիտական համալսարանը, փորձելու է տնտեսական քաղաքականությանը մասնակից լինել:

Նրա խոսքով՝ համագործակցությունը կարևոր է նաև այն առումով, որ պետք է կատարեն հետազոտություններ և դրանով նպաստեն տնտեսության զարգացմանը: Ռեկտորի պաշտոնակատրը վստահեցրեց, որ համալսարանն ունի այդ ներուժը, ինչը, սակայն, ավանդաբար կտրված է եղել իրականությունից:

Նա հույս հայտնեց, որ հուշագիրը չի մնա թղթի վրա և պարբերաբար դրան անդրադարձ կկատարվի: