Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Mercedes ավտոմեքենայի վրա, որը հավաքվել է Ռուսաստանում: Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի «Եսիպովո» արդյունաբերական պարկում՝ Mercedes-Benz ավտոմոբիլների հավաքման գործարանում:

«Մենք ներկա ենք մեր ավտոշուկայի համար հաճելի եւ կարեւոր իրադարձությանը: Գիտեմ՝ որքան երկար է ընթացել երկխոսությունը, որքան երկար է ընկերությունը պատրաստվել ներդրումային նախագծի ընդունմանը»,- ասել է պետության ղեկավարը:

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ գերմանական ավտոարտադրողի գործարանի բացման համար պահանջվել է մեկուկես տարի:

 

Պուտինը նաեւ խոստացել է, որ Ռուսասատանը կաջակցի այսօրինակ ներդրումային ծրագրերին: