Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

Նիստի մեկնարկից առաջ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որևէ  պաշտոնյա, բացի ընտանիքի անդամներից, փորձե՞լ է հանդիպել կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի հետ, փաստաբանն ասել է՝ Մարդու իրավունքների պաշտպանը։

Հարցին՝ իսկ Սերժ Սարգսյանը փորձե՞լ է հանդիպել Քոչարյանի հետ, փաստաբանը արձագանքել է. «Չէ՛, իհարկե, չէ՛»։