«Փաստ» թերթը գրում է.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ առողջապահության նախարարը անշարժ գույք չունի: Նա հայտարարագրել է «BMW 528» եւ «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք առկա են եղել հարկային տարվա սկզբում: Հարկային տարում ավտոմեքենաներն օտարվել են. «BMW 528»-ը վաճառվել է 4 200 000 ՀՀ դրամով, իսկ «BMW X5 3.0 I»-ը՝ 8 700 000 ՀՀ դրամով: Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները ենթաբաժնում նախարարը հայտարարագրել է 20 331 ՀՀ դրամ փոխառություն: Ա. Թորոսյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 435 000 ՀՀ դրամ, 15 000 եվրո եւ 21 000 ԱՄՆ դոլար: Նշված դրամական միջոցների չափերը հարկային տարվա վերջում համապատասխանաբար կազմել են 1 925 000 ՀՀ դրամ, 22 000 եվրո եւ 1400 ԱՄՆ դոլար: Ա. Թորոսյանի եկամուտների հանրագումարը 2018թ. կազմել է 26 245 000 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 6 520 000 ՀՀ դրամը եւ 5 700 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից: Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 1 125 000 եկամտի մասին: Իսկ 8 700 000 ՀՀ դրամը եւ 4 200 000 ՀՀ դրամը գույքն օտարելուց են գոյացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում