«Իրատես» թերթը գրում է.

«Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման հարցում մեծ դերակատարություն է ունեցել այժմյան փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: Նա իր անվան հետ կապվող ընկերության միջոցներով բոլորովին անվճար իրականացրել է Մարությանի նախընտրական քարոզարշավը: «Ընտրություններից ու քաղաքապետ ընտրվելուց հետո Մարությանը որոշել է վարձահատույց լինել Վիրաբյանին ու Ֆրանկոֆոնիայի գալա համերգի, ինչպես նաեւ մայրաքաղաքի ամանորյա միջոցառումների կազմակերպումը (վերջինի բյուջեն 50 մլն դրամ է եղել) տրամադրել է հենց նրան: Բայց, որպեսզի «լավության տակից դուրս գալու» կապը տեսանելի չլինի, քաղաքապետարանն այդ ամենը ձեւակերպել է «Sharm Holding»-ի եւ «Factory Production»-ի անուններով: Վերջինս Հանրային ՀԸ-ում աշխատող ու նախկինում աշխատած մի քանի պրոդյուսերների անունով է գրանցված, բայց դրանով հիմնականում Վիրաբյանն է զբաղվում,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։- Ոչ միայն քաղաքապետարանի, այլեւ պետական գերատեսչությունների մի շարք միջոցառումներ նույնպես վստահվում են հենց փոխքաղաքապետի հետ կապ ունեցող ընկերությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում