Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 4-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 57 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում՝ հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերվել է Թ.Հ.-ի (ծնված 1956 թ.) դին: