Իրականում ինքնին անանուն մնալը կամ անանաուն տեղեկությունը տալը մարդու իրավունքներից մեկն է: Կան նույնիսկ միջազգային չափանիշներ մշակված նույնիսկ առցացն անանուն մնալու իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադառնալով՝ թե արդյոք ԱԱԾ-ն ճիշտ հասցեատեր է ֆեյքերին հսկելու համար:

«Այլ հարց է, որ տեղեկությունը բռնության կամ հանցագործության կոչ է պարունակում դա արդեն պետք է նայել ըստ յուրաքանչյուր մամնի իրավասության: Ես ծանոթ եմ հանրային բոլոր քննարկումներին: Այս հարցը մեր դիտարկման ներքո է: Մենք ուշադրությամբ հետևելու ենք, որովհետև բռնության կոչերը, վիրավորանքը, սպառնալիքը հենց տարածում են օգտատերերը»,-ասաց Թաթոյանը: 

Անդրադառնալով այն հարցին, թե վարչապետի հանձնարարականը մեջ մտահոգիչ չէ, ասաց.

«Ինչ վերաբերվում է այդ հանձնարարականին, ապա ԱԱԾ-ի՝ որպես փակ կառույցի լայն ընդգրկվածությունը այդ հարցում չի կարող լինել: Խոսքի իրավունքը պետք  լինի ամուր պաշտպանված: Մարդն ունի իրավունք առցանց հարթակում մնալ անանուն, այլ հարց է, թե այդ գրառումն ինչ է պարունակում: