«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր աղբյուրի փոխանցմամբ` օրերս Դուբայում հանդիպել են ընդդիմադիր դարձած հայաստանյան քրեաօլիգարխիկ եւ կուսակցական որոշ ներկայացուցիչներ՝ քննարկելու հայաստանյան ֆորսմաժորի դեպքում իրենց քայլերը: Արձանագրել են, որ այս պահին որեւէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկելու։

«Թույլ են տալու, որ զարգացումներն իրենց հունով ընթանան, Նիկոլն ինքն իրենով մաշվի, չի լինելու նաեւ փողոցային պայքար, հնարավորություն է տրվելու ԱԺ-ին` ինքն իրեն «բաղդատվի-զտվի», ինչպես կասեր Գրիգորիչը»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, հավաքվածները խնդիր ունեն լիդերի հարցում, համաձայնություն դեռ չկա, եւ հարցն այս փուլում չեն արծարծում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում