Երեկվա թոփ թեման Ազգային ժողովում ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ  Մարտիրոսյանի վերաբերյալ քննարկումներն էին:«Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթով հանդես եկած տրանսգենդերը,ով հայտարարեց. «ԱԺ ամբիոնից Ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ ընդունեք որպես հավաքական կերպար»,- ասաց նա՝ ուրախություն արտահայտելով հետհեղափոխական Հայաստանում ԱԺ ամբիոնից ելույթի հնարավորության համար: Ելույթից զայրացած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ անհարգալից վերաբերմունք է իր և խորհրդարանի հանդեպ, երբ բարձրացնում են հարց, որը չկա օրակարգում:

Համացանցում մեծ աղմուկ բարձրացավ. օգտատերերի մեծամասնությունը սկսեց հարց բարձրացնել, թե ինչպե՞ս է ԱԺ-ում հայտնվել տրանսգենդերը և ո՞վ է նրան ձայն տվել, մինչև լուրեր տարածվեցին, որ տրանսգենդերը ԱԺ նիստերի դահլիճ է հասել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի շնոհիվ։

Օգտատերերի որոշ մասը ամոթալի, մինչև անգամ սրբապղծություն համարեց երևույթը՝ ասելով, թե ինչպես են իրենց ժառանգներին բացատրելու՝ ինչ է տրանսգենդերը: Սակայն  եղան նաև այնպիսիք, ովքեր պաշտպանեցին «կնոջը» և տրանսգենդերներին ընդունելու կոչեր հնչեցրին:

Սոցցանցերում սկսեցին ծաղրի ենթարկել ոչ միայն տրանսգենդերին, այլև նրան ծափահարողներին: Հիշեցին՝ դեռևս ամիսներ առաջ Կրթության ու գիտության նախարարի կողմից Գարիկի՝ ԼԳԲՏ համայնքում Կարաբինա անունով հայտնի երիտասարդի ընդունելությունը, որից հետո այդպես էլ չհրապարակվեց հանդիպման նպատակը: Նկատենք, որ սա միակ դեպքը չէ. Նոր Հայաստանում նոր հորիզոններ են բացվել անսեռների համար՝ էլ ԱԺ, էլ կառնավալ, էլ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ, ու էլ ինչե՜ր պիտի տեսնենք, չէ՞ որ սա այլևս սիրո և հանդուրժողականության Հայաստանն է:

Ինչպես ֆեյսբուքի օգտատերերից մեկն էր գրել՝ «գենդերը աչքիս տենդեր ա շահել...», մենք էլ ավելացնենք՝ «իրական սեռը սրբել է տարել»: