Պետական վերահսկողության ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց. «Գեւորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու եւ քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»

Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ Գեւորգ Խաչատրյանն սկսել է համագործակցել նախաքննական մարմնի հետ, ցուցմունք տվել, պատմել ողջ եղելությունը եւ նշել, որ անօրինական գործողությունները կատարել են Դավիթ Սանասարյանի գիտությամբ։ Ճշտելու համար՝ արդյո՞ք Սանասարյանը հարցաքննվել է այս գործով, դիմեցինք Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոն։ Կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ հիշյալ գործով լրատվամիջոցներին հաղորդելու տեղեկություն չունի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։