«Սպայկա» ընկերության աշխատակիցները կրկին դատարանի դիմաց են։ «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավայր տեղափոխող մեքենային այդպես էլ չհաջողվեց ճեղքել ամբոխը։

Ընկերության զարգացման տնօրեն Կարեն Ղազարյանը հայտարարեց, որ ընկերության աշխատակիցներ են բերման ենթարկվել։ Սակայն նշեց նաև, որ փոխոստիկանապետը խոստացել է ազատ թողնել։ Նա հորդորեց ճանապարհ չփակել և սադրանքներ չիրականացնել և չխոչընդոտեն իրավապահների աշխատանքը։ Նա հայտարարեց նաև, որ իրենց ակցիան ինքնաբուխ է և քաղաքական որևէ ենթատեքստ չունի։