07:59
ԱՄՆ-ում առեղծվածային համաճարակ է բռնկել

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնները (CDC) հաղորդել են աղիքային վարակի համաճարակի մասին, որը բռնկել է երկրի հինգ նահանգում: Դրա աղբյուրը մինչ այժմ պարզված չէ, թեև հայտնի է, որ հիվանդությունն առաջանում է Escherichia coli մանրէից: Այդ մասին գրել է Science Alert-ը:

Համաճարակն սկսվել է 2019 թվականի մարտի 2-ին, իսկ դրա հարուցիչը O103 մանրէահիմքի աղիքային ցուպիկներն են: Ընդամենը հիվանդացել է 72 մարդ՝ մեկից մինչև 74 տարեկան, ըստ որում հոսպիտալացվել է ութ մարդ: Վարակվելու ամենից շատ դեպքեր (36 հիվանդ) գրանցվել են Քենտուկիի նահանգում: Ախտանշանները ներառում են ստամոքսի սպազմներ, փորլուծ և փսխում: Մահվան դեպքերի մասին չի հաղորդվում: Բժիշկների կարծիքով՝ ախտածին մանրէն ծագում է միևնույն աղբյուրից: Դա կարող է կապված լինել որոշակի սննդամթերքի, խանութի կամ սննդի ցանցի հետ: Սակայն վարկակման սկզբնական պատճառի բացահայտումը դժվարացած է այն բանով, որ հիվանդները չեն կարողանում հիշել, թե իրենք հատկապես ինչ են կերել:


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս