Երգիչ Ար Քելլին (իսկական անունը՝ Ռոբերտ Սիլվեսթր Քելլի) առաջին անգամ ամենակարճ ծրագրով ելույթ Է ունեցել այն բանից հետո, երբ նրա նկատմամբ սեռական բռնության մեղադրանքներ են առաջադրվել: Այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը: Այն մասին, որ ինքը հանդես Է գալու համերգով, Ար Քելլին նախնական կարգով հայտարարել Էր իր Twitter-ում:

Ապրիլի 7-ին Իլինոյսի նահանգի Սփրինգֆիլդի ակումբ եկած այցելուները 50-ից մինչեւ 100 դոլար Էին վճարել մուտքի տոմսի դիմաց, սակայն Ար Քելլին իր ելույթը սահմանափակեց՝ միայն մի քանի տող կատարելով իր երգերից մեկից: Ընդհանուր առմամբ համերգը տեւել Է 28 վայրկյան: Եվս շուրջ կես ժամ արտիստը, որն ավելի վաղ ազատ Էր արձակվել՝ գրավ դնելով 100 հազար դոլար, լուսանկարվել եւ շփվել Է երկրպագուների հետ: Ինչպես նշում Է գործակալությունը, եկածներից շատերը, թեեւ «երգչի ստեղծագործությունն առանձնացնում են ավելի վաղ հնչած մեղադրանքներից», ասել են, որ նման ելույթը հաստատ չարժեր ծախսված փողերը: Փետրվարի վերջին Քուկի օկրուգի դատախազությունը Քելլիին ծանրացուցիչ հանգամանքներով սեռական բռնության մեղադրանքներ Էր առաջադրել 10 կետով: Տարածված տեղեկատվության համաձայն, երաժիշտի գործողություններից տուժել Է չորս աղջիկ: Ըստ գերատեսչության տվյալների, Քելլին դիմել Է ուժի եւ դրա կիրառման սպառնալիքների: Այն բանից հետո, երբ իրավապահ մարմիններն ստացել են նրա ձերբակալման օրդերը, նա կամավոր ներկայացել Է Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) ոստիկանական տեղամաս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: