«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն իշխանությունների հետ փորձում է ջերմ հարաբերություններ ստեղծել, որպեսզի ամեն գնով պահի իր բիզնեսները: Իսկ վերջինիս բիզնեսները, ինչպես նրան մոտ կանգնած աղբյուրներ են ասում. «Բավականին մեծ են, այն աստիճան, որ հասցրել է իր բիզնեսները տարածել անգամ Հայաստանի սահմաններից դուրս»:

Նկատենք, որ ըստ տարածված լուրերի՝ ՀԷՑ-ի Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ էներգո», «Ֆուլ հաուզ», «էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները: Սրանք բոլորը զբաղված են էլեկտրական ցանցերի համար շինարարական պատվերներ կատարելով:

Իսկ թե ինչ պայմաններով եւ սակագներով՝ դա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք: Նշենք նաեւ, որ Կարեն Դարբինյանի քավորը՝ մոսկվայաբնակ խոշոր գործարար Արմեն Շահազիզյանն է՝ հայտնի «Լուդինգի Արմենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում