Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Նորագավիթի մաքսատան տարածքի ոչ մաքուր վիճակը:

Նորագավիթի մաքսատանը շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը խայտառակություն որակեց մաքսատան տարածքի աղտոտվածությունը:

«Սա խայտառակ կեղտոտ տարածք է, և սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, սա անթույլատրելի վերաբերմունք է: Պարգևավճարները կնվազեցնեք և այստեղ պատշաճ վիճակի կբերեք»,- դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: