«Փաստ» թերթը գրում է.

«Քանիցս անդրադարձել ենք հին իշխանությունների օրոք ընտրված համայնքապետների եւ նոր իշխանությունների բավական լարված փոխհարաբերություններին: «Փաստ» թերթի տեղեկություններով, համայնքապետների վրա ճնշումների մի նոր ալիք սպասվում է մայիս-հունիս ամիսներին, այդ «գրոհը» լինելու է բազմավեկտոր, քանի որ մի քանի պետական գերատեսչություններ այցելելու են ռիսկային համայնքներ եւ «արմատական ու խորքային» ստուգումներ սկսեն: Խոսքը գլխավոր դատախազության, Հաշվեքննիչ պալատի (նախկին Վերահսկիչ պալատ), պետական վերահսկողական ծառայության եւ ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի հետախուզական բաժինների մասին է: Տեղեկությունների համաձայն, համայնքապետները հնարավոր բոլոր միջոցներով «մաքրում» են իրենց հիմնարկները ռիսկային թեմաներից եւ փորձում «կոնտակտի դուրս գալ» այս «մեգաօպերացիայի» քավորի՝ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում