Այսօրվա թոփ թեման քահանային փիլոնազրկելն էր: Տեր Ղազար քահանա Պետրոսյանը տրանսգենդերի ելույթի դեմ կազմակերպված ակցիայիակտիվ մասնակիցներից էր: Նա բացատրություն էր պահանջում, թե ինչու են թույլ տվել, որ տրանսգենդերը ամբիոնից հրապարակավ պահանջի իրենց հանդեպ լավ վերաբերմունք կամ օրինականացում: Քահանան և քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան՝ ընդդեմ խորհրդարանում տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելուն. «ԼԳԲՏ են բերում խոսացնում, մենք իրավունք չունենք խորհրդարան մտնելու՝ օրհնություն անելու»,- ասում էր Տեր Ղազար քահանան:

Համացանցում սկսեցինք քննարկել քահանայի պահվածքը և այն ոչ հարիր համարել իր դիրքին, որից հետո Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն էր տարածել, թե Տեր Ղազար քահանա Պետրոսյանը մինչև Ավագ շաբաթ փիլոնազուրկ է արվել. «Վերջին օրերին հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես ասում են՝ ով ամոթը կորցնի՝ ում փիլոնազուրկ անեն, և այն դեպքում, երբ տրանսգենդերի հեչ գենդերին էլ չէ:

Տեր Ղազար քահանա Պետրոսյանը ֆեյսբուքի ուղիղ եթերով կոշտ դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնես, կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ»։

Սոցցանցերի օգտատերերի մոտ ծիծաղ էր առաջացրել փիլոնից զրկել արտահայտությունը: Շատերն, ըստ երևույթին, այն ասոցացնելով ուրիշ արտահայտության հետ, կիրառում էին բոլորովին այլ կոնտեքստում՝ առանց հասկանալու բառի բուն իմաստը, այն է՝ ժամանակավորապես զրկվել քահանայագործելու իրավունքից:  Նշենք, որ փիլոնազրկվածը հոգևոր որևէ խորհուրդ կատարելու իրավունք չունի՝ ոչ մկրտություն, ոչ պսակ, բայց պարտավոր է նաև այդ ընթացքում զուտ որպես մասնակից լինել ժամերգություններին, պատարագներին, որը հնարավորություն կտա վերանայելու ընթացքը կամ այն ամենը ինչի համար փիլոնազուրկ է եղել։

Օգտատերերից ոմանք էլ կատակում էին, թե տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանից մնացած միակ դրական կողմը փիլոն բառի բացահայտումն էր: 

Ստորև ներկայացնում ենք փոքրիկ քաղվածք համացանցից, թե ինչպես են մարդիկ ծաղրում և այդ առթիվ հումորներ անում: