ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացրե՞լ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ Անանյանը նշեց․ «Ես ավելի լավ հարցեր էի սպասում ձեզանից»:

Լրագրողների դիտարկմանը, թե մարդկային ճակատագրի հարց է, Անանյանը պատասխանեց. «Մարդկային ճակատագրի հարց չէ»,- և հավելեց, որ վարչապետի կողմից ուղղակի եղել է կոչ-հորդոր, որին մաքսատան աշխատակիցն արձագանքել է ազատման դիմում գրելով։ Դավիթ Անանյանը հավելեց, որ սեփական ցանկությամբ աշխատանքից ազատման դիմում է գրել նաև բաժնի պետը:

«Որևէ ճնշում չի եղել. էդ մարդկանց ընտրությունն է»,-ասաց ՊԵԿ նախագահը: