«Խնդիրը բազմաշերտ է, մենք մի քանի հարց պիտի հաշվի առնենք խնդիրը լուծելու ճանապարհին։ Տեղական արտադրողին պետք է պաշտպանենք, բայց մյուս կողմից՝ սպառողին ևս պիտի պաշտպանենք»- ԼՈւՐԵՐ․ com-ի հետ զրույցում ասաց Աժ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի առաջարկած օրինագծին։

Հովհաննես Աղազարյանը նշեց, որ հարկավոր է խորը ուսումնասիրել, թե մեզ մոտ եղած ցեմենտի ինքնարժեքը որքանով է հիմնավորված․ «Սարսափելի գին է, երբ ասում ենք 43.000 հազար դրամ արժողության ցեմենտի մեջ, 20.000 դրամը միայն իր հումքի գինն է։ Նախարարը տվեց ինձ հուզող հարցի պատասխանը, և ես բավարարված եմ այն առումով, որ շուտով ցեմենտի արտադրության ներքին շուկայում կանցկացվի մոնիթորինգ։ Մոնիթորինգ իրականացնելու արդյունքում ներքին շուկայից հնարավորինս կվերանա ստվերը, արդյունքում ինքնարժեքի հետ կապված ռեալ պատկեր կունենանք»,- ասաց Հովիկ Աղազարյանը։ Ամփոփելով իր խոսքը՝ Հովիկ Աղազարյանը նշեց, որ ճիշտ որոշում է համարում օրենքը մեկ տարվա ժամկետով ուժի մեջ դնելը, քանի որ մեկ տարվա փորձը և մոնիթորինգը հաստակ պատկեր ցույց կտան և, որ ռազմավարական նշանակություն ունեցող արտադրությունը Հայաստանում պիտի պահվի՝ միանշանակ է։

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ