ԱԺ-ում տրանսգենդերի ելույթը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակելու դեմ բողոքի ակցիա է տեղի ունենում: 

«Մենք բողոքում ենք Հանրային հեռուստաընկերության դեմ, որ հեռարձակել է տրանսգենդերի՝ Աժ-ում ունեցած ելույթը: Եթե հանրային կամ այլ ԶԼՄ-եր միակողմանի ներկայացնում են, որ ԼԳԲՏ  համայնքի ներկայացուցիչները խնդիրներ ունեն և հարվածի տակ են, ասեմ՝ էդ մարդիկ էնքան են, կոպիտ ասած, երես առել, որ օրը ցերեկով մտնում են ՀՀ ոստիկանության տարածք, հարձակվեում ոստիկանության աշխատակիցների վրա, մնում անպատիժ, ասեմ ավելին՝ այդ համանքի ներկայացուցիչների կողմից մի շարք քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվել»,- ասաց ակցիային մասնակցող քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը