«Մենք աշխատում ենք բոլոր արտահանողների հետ և շարունակելու ենք աշխատանքը անխտիր բոլորի հետ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը։ 
 
««Սպայկա» ընկերությունը հյատարարել է, որ չի շարունակի մթերումը, եթե ունենա ֆինանսական խնդիրներ։ Մենք էլ հայտարարել էնք, որ ֆինանսական խնդիրների դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ին, թե՛ մնացած բոլոր ընկերություններին, որի համար ունենք հատուկ ծրագիր և համապատասխան ռեսուրսներ։ Այնպես որ, կարծում եմ՝ այդ ֆինանսական խնդիրը պետք է չունենանք»,- ասաց նա։ 
 
Անդրադառնալով «Սպայկա»-ի արտահանման ծավալներին՝ գյուղատնտեսության նախարարը նշեց, որ այն կազմում է հայկական պտուղ-բանջարեղենի 20%-ը․ «Դա չի նշանակում, որ ընկերությունը Գյուղատնտեսության  նախարարության գործընկերը չէ և չի նշանակում, թե փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն։ Մենք խրախուսում ենք նոր խաղացողների մուտքը այս ոլորտ, բայց ոչ թե մեկի հաշվին, այլ որ դրա կարիքն ունենք։ Խոսքը պետք է գնա շուկայում բացը լրացնելու մասին, որովհետև նոր կազմակերպությունների անհրաժեշտություն ունենք»,- նշեց Գյուղատնտեսության նախարարը։