Հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա։ Բարեբախտաբար, մզկիթի ներսի հատվածը չի վնասվել, քանի որ Երուսաղեմի հրշեջ փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը։ Ներկայումս տարածքը փակ է ու հրդեհի պատճառն էլ հայտնի չէ։ 

Նշենք, որ Ալ-Ակսա մզկիթը մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկն է։ Այն տեղակայված է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Տեղավորում է մինչև 5000 մարդ։ Մուհամմադ մարգարեն, ըստ ավանդույթի, տեղափոխվել էր Մեքքայից ալ-Ակսա մզկիթ «Գիշերային ճամփորդության» ընթացքում՝ ալ-Բուրակ ձիու վրա։ Իսլամական ավանդույթում նշվում է, որ սկզբում Մուհամմադը հավատացյալներին աղոթքի ուղղության էր հրավիրում Երուսաղեմի այս մզկիթը։