Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը հանգանակություն է սկսել: Կազմակերպության կայքում հանգանակության համար բացվել է «Փրկենք Նոտր Դամը» բաժինը:

«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի Աստվածամոր տաճարին»-, նշվում է կայքում:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ հրդեհի պատճառ կարող էին լինել տաճարում տարվող վերանորոգման աշխատանքները: