Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարություն է արել:
«Անցկացվել են լայն, սուբստանտիվ բանակցություններ: Սկզբից տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Կոնկրետ մոտեցումներով քննարկվել են այն հարցրերը, որոնք մինչև օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել ամբողջական առաջխաղացման մասին, սակայն մենք կարողացանք ավելի մանրակրկիտ ու խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ են առաջացնում հայկական կողմի հետ»-, նշված է նրա հայտարարության մեջ:
Մամեդյարովը հատարարել է, որ մեկ հանդիպումով բոլոր հարցերը չեն լուծվի:
«Այս հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք՝ ինչ խնդիրներ կան: Օրինակ՝ Հայստանն առաջ է քաշում կարգավիճակի և անվտանգության հետ կապված խնդիրները: Իսկ մենք առաջին հերթին շեշտը դնում ենք գրավյալ տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և փախստականների վերադարձի վրա»,- ասել է նա: