«ԱԱԾ-ին հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը»,-այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կտարվեն, հետո կիմանաք»,–ասաց Վանեցյանը։ Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում։