Երեկ պատասխանելով լրագրողների հարցին, վարչապետ Փաշինյանն առաջարկել էր հանրությանը էքսպերիմենտ անել, վերցնել հեղափոխության ընթացքում իմ տված բոլոր խոստումները և կետ առ կետ գույքագրել: «Որովհետեւ շատ տեսական խոսակցություն է՝ խոստումները չի կատարել: Ո՞ր խոստումները չեմ կատարել»,-հարց է տվել Փաշինյանը:
 
Իրականում այդ ստերը, կամ ասենք այսպես՝ մոռացության մատնված պնդումները և խոստումներն այնքան շատ են, որ դրանց ցուցակագրումը որևէ դժվարություն չի ներկայացնում, պարզապես ժամանակատար է: Սակայն չզլանանք և հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց ամփոփենք այն բոլոր հայտարարությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան: Եվ այսպես՝
 
-Պետք է հանվեն բոլոր արագաչափերը, կարմիր գծերը
 
-Հայաստանում դատավորներին ոչ ոք չի զանգում
  
-Հայաստանում կոռուպցիա չկա,
 
-Սերժ Սարգսյանի եղբայրը Հայաստանի բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ ունի
 
-Գործարարները ճամպրուկներով փողեր էին տանում Բ26
 
-Հայաստանում մենաշնորհ չկա
 
-Դուրս ենք գալիս ԵԱՏՄ-ից,
 
-Մարտի 1-ի ոճրագործությունն ամբողջությամբ բացահայտված է
 
-Թռիչքային աճ ենք ապահովում տնտեսական
 
-Առանց Արցախի մասնակցության չեմ բանակցելու Ալիևի հետ
 
-Արցախի հարցը լուծողը ժողովուրդն է
 
-Բանակից փախածները քաղաքականության մեջ տեղ չունեն
 
-Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որից հետո Նոր ընտրություններ պիտի լինիեին
 
-Կուտակայինը չի ընդունվի
 
-Փոքր բիզնեսին արտոնություն կտրվի
 
 -Գազը չի թանկանա
  
-Հայաստանի արտաքին քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրի
 
Կարծում ենք՝ բոլորի համար էլ ակնհայտ է այն հանգամանքը, որը վերը նշված բոլոր կետերը կամ հետագայում հերքվել են արդեն վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանի կողմից՝ կամ չեն կատարվել, կամ էլ կատարվել են տրված խոստումների միանգամայն հակառակ քայլերը: Նոր իշխանությունները պետք է հետևողական լինեն։ Այլապես կարելի է զրոյացնել վստահության պաշարը։