Այսօր՝ ապրիլի18-ին, Ազգային Ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Ազգային ժողովը քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումը: Քննարկման կդրվի նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը:

Հիշեցնենք, որ երեկ պատգամավորներն իրենց հարցերն ուղղեցին հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդմանը: