«Հրապարակ» օրաթերթը գրում է․

««Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է ԱԺ խմբակցությունների եւ ընդդիմության դերի բարձրացում: Փաթեթը մշակվել է դեռեւս «Ելք» դաշինքի ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմնակից է եղել ընդդիմության դերի բարձրացմանը, սակայն հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, եւ իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը։ Տեղեկացանք, որ ԱԺ ղեկավարությունն օրերս «կուլտուրական» մերժել է ԼՀԿ գործընկերներին՝ ասելով, որ սահմանադրական այդ փոփոխությունները կքննարկեն ավելի գլոբալ փոփոխությունների համատեքստում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում