Armdaily.am-ը գրում է.

Իշխանության համակիրները ահավոր նեղսրտում են, երբ լրագրողները մի թթու խոսք են գրում իշխանությունների մասին։ Հանուն արդարության պետք է ասել, որ Փաշինյանի իշխանությունը ամենաքիչ քննադատվողն է, ոչ միայն այն պատճառով, որ համակիր լրագրողներով, լրատվամիջոցներով է շրջապատված, այլեւ նրա համար, որ վայելում է հանրության վստահությունը, համակրանքը։ Իսկ լրագրողների գործը, որքան էլ ոմանց դուր չգա, թերությունները մատնանշելը, խնդիրների մասին գրելն է, քննադատելը, ինչը բնականաբար չի նշանակում, որ մենք հակահեղափոխական ենք, ծախված, քոչարյանամետ, սերժամետ։

Քավ լիցի, Փաշինյանի իշխանության հաջողելու դեպքում ամենաշատը մենք կուրախանանք, քանի որ դա վերաբերում է մեր եւ ձեր երկրին, մեր երեխաների ապագային։ Որպես քաղաքացի՝ մենք ուրախանում ենք, երբ տեսնում ենք, որ շատ-շատ հարցերում Նոր Հայաստան է, իրավիճակ է փոխվել, եւ եթե նախկին իշխանությունների դեպքում ձեռքներս չէր գա մի լավ բան գրել՝ օբյեկտիվ եւ սուբեյկտիվ պատճառներով, ապա այժմ սիրով կիսվում ենք նաեւ մեր ընթերցողների հետ։ Օրերս մեր թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ մի վարորդի, ով հայտարարել է, թե ինքը վարչապետի սանիկն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: