ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է կառավարություն։ Նա իրեն ուղեկցողների հետ բարձրացել է վերև։

Հարցին, թե ինչ է անում կառավարությունում, Ծառուկյանը չի պատասխանել։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կառավարություն է եկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ, ով ժամանակին իր թիկնազորի պետն էր: