Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին ժամը 11։00-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում։ Սպանվածը Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ.ծնված Վ. Գ-ն է։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 13-ին Վ.Գ-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը' 2001թ.ծնված Ս.Գ-ն։

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։