Ռուսաստանի Դաշնության Սիզրան քաղաքում ծեծի են ենթարկել 52-ամյա թոշակառուին. հայտնում է Life.ru լրատվականը: Անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերն իր վիդեոբլոգում հրապարակել է բլոգեր Պավել Սյեմենովը: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, երբ ծերունին քնելուց առաջ դուրս է եկել իր բնակարանից ծխելու:

Երիտասարդները, ովքեր հանցագործության պահին գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, դաժանորեն ծեծել են թոշակառուին, ապա նստել Նիվա մակնշի ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից:

52-ամյա թոշակառուն տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ցնցում, ձեռքի կոտրվածքներ: Ըստ նրա կնոջ խոսքերի՝ նա ոչինչ չի հիշում հարձակման մասին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հետաքննությունը շարունակվում է: