Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ակումբային ռեկորդ է սահմանել հաղթանակների քանակով:

Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում առաջին 50 խաղերի ընթացքում Էմերին 32 հաղթանակ է տոնել, 7 ոչ-ոքի խաղացել և 11 անգամ էլ պարտվել:

Ընդհանուր առմամբ, լոնդոնցիները խփել են 97 գոլ և բաց են թողել 53-ը:

«Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ակումբում ացկացրած իր առաջին 50 խաղերում 9 հաղթանակ պակաս է տոնել:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը դուրս է եկել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ: