ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարեգին Բաղրամյանն ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գարեգին Բաղրամյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից Գարեգին Բաղրամյանն ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում: