Նախագահ Արմեն Սարգսյանը իր աշխատակազմին հանձնարարել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի նոր մրցույթ հայտարարել: Մրցույթի վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 3-ը:

Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ մինչև մայիսի 15-ը Արմեն Սարգսյանը անհատական զրույցներ կունենա ՍԴ դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաև իր կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ:

Նախագահը նաև հանդիպումներ կունենա իրավաբան-գիտնականների, իրավաբանական համայնքի հեղինակավոր այլ ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ խորհրդարանը ՍԴ անդամի պաշտոնում չընտրեց Գոռ Հովհաննիսյանին։