Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է թիմի խաղացող Կրիշտիանու Ռոնալդուին և նշել, որ պորտուգալացին կարևոր խաղացող է թիմի համար:

«Ռոնալդուն հինալի մրցաշրջան անցկացրեց: Կրիշտիանուն «Յուվենտուս»-ի ապագան է: Նա շատ լավ է խաղում և նույնը կանի նաև հաջորդ մրցաշրջանում: Իհարկե Կրիշտիանուն հիասթափված է Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար, ինչպես և մենք բոլորս: Բայց նա հանգիստ է»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին թուրինյան թիմում անցակցերել է 38 խաղ, խփել է 26 գոլ և 10 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Այաքս»-ը պայքարից դուրս է թողել իտալական ակումբին: