Երեկ՝ ապրիլի 18-ին լարված իրավիճակ էր ստեծվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Լուկաշին թաղամասում, բնակիչները կրկին հավաքվել ու Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուներից պահանջում էին լուծել իրենց՝  տարիներ ձգվող խնդիրը․ հայտնում է Shamshyan.com-ը։

Բնակիչներից մի երիտասարդ՝ Հայկ անունով, ի նշան բողոքի բարձրացել էր բարձրավոլտ էլեկտրալարերի սյան վրա, որպեսզի կտրի էլեկտրալարերը:

Ըստ աղբյուրի՝ բնակիչները պահանջում են իրենց հողից տեղափոխել  բարձրավոլտ էլեկտրագծերը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները։ Նրանց հորդորով երիտասարդը իջել է էլեյկտրասյունից, որից հետո մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժին՝ իրավիճակը քննարկելու համար: