«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայ ճանապարհաշինարարները շարունակում են զարմացնել իրենց նորանոր աշխատանքային նվաճումներով: Օրերս նրանց հաջողվել է համաշխարհային ռեկորդ սահմանել՝ ասֆալտի հաստությունը նվազեցնելով մինչև 1 սանտիմետր: Արմավիրի մարզի Մարգարա-էջմիածին ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքում նրանց հաջողվել է կարկատանի հաստությունը նվազեցնել մինչև 1 սմ, որը կարող է հավակնել գրանցվելու Գինեսի ռեկորդների գրքում: Հայ ճանապարհաշինարարների այս հաջողություններով զարմացած և հետաքրքրված են բազմաթիվ միջազգային հեղինակավոր ընկերություններ, որոնք դեռևս շարունակում են աշխատել հին ոճով և ճանապարհներն ասֆալտապատում են 15-20 սմ ասֆալտի շերտով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: