ԱԳՆ-ն ճշտում է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայության տեղեկատվությունը: Այս մասին NEWS-ի հետ զրույցում ասաց ԱԳ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Նա հայտնեց, որ Շրի Լանկայում հայկական համայնք չկա, սակայն այնտեղ հաճախ են այցելում հայաստանցի զբոսաշրջիկներ։

Ավելի վաղ NEWS-ը տեղեկացրել էր, որ Շրի Լանկայում Զատկի տոնակատարությունների ժամանակ պայթյուններ են որոտացել։ Այս պահին հաղորդվում է 187 զոհերի մասին։ Ամբողջ երկրում հայտարարվել է պարետային ժամ։