ՀՀ Ազգային Ժողովում այսօր՝ ապրիլի 22-ին, շարունակվում է քառօրյա հերթական նիստը: Քվեարկության դրվեցին նախորդ օրերին քննարկված նախագծերը:

ԱԺ այս քառօրյայի օրակարգում է նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը և այլ նախագծեր: