ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
 
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է:
 
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: