ԱԺ-ում քննարկվում է Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից ներկայացված՝ 2008 թվականի մարտի 1-ից- 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գևորգ Գորգիսյանը Նազարյանից հետաքրքրվեց.

«Մարտի 1-ին եղել են մարդիկ, որոնք խուսափել են հրապարակայնացնել իրենց մասնակցությունը, վախենալով տարբեր հետևանքներից, հիմա ունե՞նք մեթոդ պարզելու՝ նրանք տուժա՞ծ են եղել Մարտի 1-ին, կամ ինչպե՞ս ենք գնալու այդ հետքերով՝ բացահայտելու դա»:

 

Մանրամասները՝ տեսանյութում: