Մարիխուանայի միջազգային օրը նշող միջոցառման կազմակերպիչը իմ հարազատ եղբայրն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

«Ես իմ ազգականների, նրանց մտքերի կամ տեսակետների հետ չեմ ցանկանում նույնականանալ։ Իրենք ազատ են իրենց որոշումներում։ Ինչ վերաբերում է իմ անձին՝ ես այդ թեմայից հեռու եմ եւ չեզոք»,– նշեց պատգամավորն ու հավելեց, որ որոշ ժամանակ ԱՄՆ-ում է անցկացրել, գիտի, որ այնտեղ օրինական է, Վրաստանում էլ օրինական է, մի քանի պետություններում մահապատիժ է նախատեսվում, հետեւաբար, այդ հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել։