ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ֆռցնոցին արեց: Այս անհամ Արցախյան հարցի հետ կապված: Ամեն ինչից խոսեց բացի կոնկրետ հայեցակարգից:

Բա ասում էր Արցախի հարցում հայեցակարգ ունի,որը ոչ Լևոնի,ոչ Ռոբերտի,ոչ Սերժի հաեցակարգերի հետ կապ չունի: Բա ու՞ր է էդ հայեցակարգը ,Նիկոլ ջան: Պարզվեց՝ չկա հայեցակարգ:

Քայլողների հերոսը հերթական անգամ իրենից պատասխանատվությունը գցեց հանրության վրա:

Հ.Գ.
Աղքատության պատճառը ժողովրդի ուղեղում է: Արցախյան հարցի լուծումը ևս...
Բա դու ինչի՞ համար ես,այ ընկեր: Դու վարչապե՞տ ես,թե՞ ձրի խորհրդատու-փորձագետ: