«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մորաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փաշինյանն այդ մաքսակետում կարգադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաեւ մաքսատան պետը: Վարչապետի վարորդի մորաքրոջ տղան նոր Հայաստանում բավական արագ է պաշտոնի բարձրացում ստանում: Ավելի վաղ նա նշանակվել էր օդանավակայանի կարգոյի պետ, որը եւս չափազանց եկամտաբեր պաշտոն է համարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում